Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նազարբաևը կիրիլյան այբուբենից լատինականին անցնելու հրամանագիր է ստորագրել

Նազարբաևը կիրիլյան այբուբենից լատինականին անցնելու հրամանագիր է ստորագրել
27.10.2017 | 15:33

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել ղազախերենի կիրիլյան այբուբենը լատիներենով փոխարինելու մասին և կառավարությանը հանձնարարել է հանձնաժողով կազմել գործընթացը ավարտին հասցնելու մինչև 2025-ը։ Այբուբենի սպասվող փոփոխությունն առաջինն է վերջին 80 տարում, երբ Ղազախստանը սկսեց կիրառել կիրիլյան այբուբենը։


Լեզվաբանները նկատում են, որ Ղազախստանի այբուբենի լատինական տարբերակը մեծ մասամբ հիմնված է թուրքականի վրա։

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ